11:29  ,  21 օգոստոսի, 2014

Միխայել Ցորկ. Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ կատարելագործվել է

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը Bundesliga.com-ին տված հարցազրույցում խոսել է գերմանական ակումբի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի, իտալացի Չիրո Իմոբիլեի մասին, ինչպես նաեւ անդադարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարզավիճակին։

«Ինձ զարմացրեց Օբամեյանգը։ Նախորդ մրցաշրջանի մեկնարկային խաղում նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Վստահ եմ, որ նա քայլ առաջ է կատարել եւ այս մրցաշրջանում ավելի կայուն խաղ կցուցադրի։ Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ կատարելագործվել է։ Նրանք երկուսով լավ մարզավիճակ են ձեռք բերել։

Պետք չէ մեծ հույսեր կապել Իմոբիլեի հետ։ Լեւանդովսկու բացակայությունը կփորձենք լրացնել թիմային խաղի միջոցով։ Այժմ ունենք չորս հարձակվողներ, ովքեր կարող են գործել տարբեր դիրքերում»,- ասել է Ցորկը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին մեկնարկում է ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունը։ Օգոստոսի 23-ին «Բորուսիան» առաջին տուրում կընդունի Լեւերկուզենի «Բայերին»։ Հանդիպումը կկայանա Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում