11:07  ,  21 օգոստոսի, 2014

Ռիգա. Հրանտ Մելքումյանը՝ միանձնյա առաջատար

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող շախմատային մրցաշարի 5-րդ տուրից հետո ունի 5 միավոր։ Հայ շախմատիստը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Մելքումյանը սեւերով հաղթել է իսպանացի միջազգային վարպետ Ինիգո Արգանդոնային։ 

Մրցաշարը կավարտվի օգոստոսի 24-ին, փոխանցում է Armchess-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով