10:51  ,  21 օգոստոսի, 2014

«Ֆիորենտինան» կիջեցնի Կուադրադոյի տրանսֆերային արժեքը

Իտալական «Ֆիորենտինան» պատրաստ է իջեցնել Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի տրանսֆերային արժեքը, հաղորդում է Sport.es-ը։

26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կիջեցվի այն դեպքում, եթե կոլումբացին մեկ տարի վարձավճարով մնա իտալական ակումբում։ «Ֆիորենտինան» կիսապաշտպանի տրանսֆերը գնահատում է 50 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Կուադրադոյի ծառայություններով հետաքրքրվում են կատալոնական «Բարսելոնան» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս