09:49  ,  21 օգոստոսի, 2014

«Բավարիան» Բենատիայի համար առաջարկել է 25 միլիոն եվրո, «Ռոման» պահանջում է 40

Մյունխենի «Բավարիան» իտալական «Ռոմայի» մարոկկացի պաշտպան Մեհդի Բենատիայի համար առաջարկել է 25 միլիոն եվրո, փոխանցում է Sky Sports-ը։

Սակայն իտալական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում է 40 միլիոն եվրո։ Գերմանիայի չեմպիոնը պատրաստվում է առաջարկել 30 միլիոն եվրո։ Մյունխենցիների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է ուժեղացնել պաշտպանության կենտրոնը, քանի որ լուրջ վնասվածք է ստացել իսպանացի Խավի Մարտինեսը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարոկկացին «Բավարիայի» հետ համաձայնության է եկել անձնական պայմանագրի շուրջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում