09:12  ,  21 օգոստոսի, 2014

Եվրոպայի լիգա. «Ինտերը» երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման չորրորդ փուլի առաջին խաղում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթեց իսլանդական «Ստյարնանին»։ 

Հանդիպման հաշիվը 41-րդ րոպեին բացեց արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում գոլի հեղինակ դարձավ Դոդոն, իսկ միլանցիների երրորդ գնդակը 89-րդ րոպեին խփեց Դանիլո Դ՝Ամբրոզիոն։

Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 28-ին Իտալիայում։

Եվրոպայի լիգա, որակավորման չորրորդ փուլ, առաջին խաղ

«Ստյարնան» (Իսլանդիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 0։3

Մաուրո Իկարդի, 41, Դոդո, 48, Դանիլո Դ՝Ամբրոզիո, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով