01:05  ,  21 օգոստոսի, 2014

Ռոբին վան Պերսին մոտ է խաղադաշտ վերադառնալուն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին մոտ է խաղադաշտ վերադառնալուն, փոխանցում է The Guardian-ը։

31-ամյա ֆուտբոլիստը լավ մարզավիճակ է ձեռք բերել եւ կկարողանա մասնակցել Պրեմյեր լիգայի երկրորդ տուրի՝ «Սանդերլենդի» դեմ խաղին, որը կկայանա օգոստոսի 24-ին։ Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ԱԱ-2014-ից հետո լրացուցիչ հանգստի հնարավորություն էր տվել հարձակվողին։

Հիշեցնենք, որ Վան Պերսին չի մասնակցել Անգլիայի առաջնության մեկնարկային տուրին, որում «Մանչեսթեր Յունայթեդը» 1։2 հաշվով պարտվել էր «Սուոնսիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս