00:37  ,  21 օգոստոսի, 2014

Չեմպիոնների լիգա. «Զենիթը» հաղթեց «Ստանդարդին», «Պորտուի» հաջող այցը Լիլ

Եվրոպայում օգոստոսի 20-ին կայացան ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին՝ չորրորդ փուլի հերթական խաղերը։

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթեց բելգիական «Ստանդարդին»։ Հանդիպման միակ գոլի հեղինակն է դարձել ռուսաստանցի Օլեգ Շատովը։

Պորտուգալական «Պորտուն» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց ֆրանսիական «Լիլին»։ «Մարիբոր» - «Սելթիկ», «Օլբորգ» - ԱՊՕԷԼ եւ «Սլովան» - ԲԱՏԷ հանդիպումներն ավարտվել են 1։1 հաշվով։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի առաջին խաղային օրվա 5 հանդիպումներ կայացել էին օգոստոսի 19-ին

Չեմպիոնների լիգա, որակավորման չորրորդ փուլ, առաջին խաղեր

«Մարիբոր» (Սլովենիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 1։1

Դամիան Բոհար, 14 - Կալում Մաքգրերոր, 6

«Օլբորգ» (Դանիա) - ԱՊՕԷԼ (Կիպրոս)՝ 1։1

Նիկոլայ Թոմսեն, 16 - Վինիցիուս Օլիվեյրա, 54

«Սլովան» (Սլովակիա) - ԲԱՏԷ (Բելառուս)՝ 1:1

Ռոբերտ Վիտեկ, 80 - Տիմոշ Յաբլոնսկի, 44 (ինքնագոլ)

«Ստանդարդ» (Բելգիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 0։1

Օլեգ Շատով, 16

«Լիլ» (Ֆրանսիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 0։1

Հեկտոր Հերերա, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում