23:52  ,  20 օգոստոսի, 2014

Դել Բոսկեն եւ Կոնտեն ներկա են եղել «Նապոլի» - «Աթլետիկ» հանդիպմանը

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն ներկա է եղել Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի՝ իտալական «Նապոլիի» եւ Բիլբաոյի «Աթլետիկի» միջեւ հանդիպմանը, հաղորդում է TMW-ը։

Իսպանացի մասնագետի գլխավոր նպատակն էր հետեւել «Աթլետիկի» ֆուտբոլիստներ Անդեր Իտուրասպեին, Իկեր Մունիաինին եւ Օսկար Դե Մարկոսին, ովքեր հավաքականում հայտնվելու թեկնածուներից են։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։

Հիշեցնենք, որ «Նապոլի» - «Աթլետիկ» հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։ Մունիաինը դարձել էր գոլի հեղինակ, իսկ Դե Մարկոսը կատարել էր գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում