23:26  ,  20 օգոստոսի, 2014

Կասիլյասի եւ Արբելոայի միջեւ «պատերազմը» շարունակվում է

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասի եւ պաշտպան Ալվարո Արբելոայի միջեւ «պատերազմը» շարունակվում է, փոխանցում է Mundo Deportivo-ն։

Իսպանիայի Սուպերգավաթի՝ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ առաջին խաղից առաջ Արբելոան ողջունել է բոլոր թիմակիցներին՝ անտեսելով միայն 32-ամյա դարպասապահին։

Նման դեպք էր տեղի ունեցել նաեւ մայիսին Պրիմերայի նախավերջին տուրի հանդիպումից առաջ, երբ Կասիլյասը հրաժարվել էր սեղմել Արբելոայի ձեռքը։

Իսպանական մամուլի համաձայն՝ ֆուտբոլիստների միջեւ  հարաբերությունները լարվել են դեռ այն ժամանակ, երբ իսպանական ակումբը գլխավորում էր Ժոզե Մոուրինյոն։ Պորտուգալացի մասնագետը վստահում էր Արբելոային, իսկ Կասիլյասը «պատերազմ» էր հայտարարել Մոուրինյոյին։

Բացի այդ, հենց Արբելոան էր կոտրել Կասիլյասի ձեռքը, ինչից հետո դարպասապահը կորցրել էր տեղը թիմի հիմնական կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում