23:03  ,  20 օգոստոսի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրեց Մարկոս Ռոխոյին (ֆոտո)

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի պաշտպան Մարկոս Ռոխոն Լիսաբոնի «Սպորտինգից» տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 20 միլիոն եվրո, հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Նանին հաջորդ մրցաշրջանում վարձավճարով կխաղա «Սպորտինգում»։ Անգլիական ակումբի հետ Ռոխոյի կնքած պայմանագիրը նախատեսված է 5 տարով։

«Մանչեսթեր Յունայթեդում» նա հանդես կգա 5 համարի մարզաշապիկով։

Рохо официально стал игроком «Манчестер Юнайтед»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում