Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի պաշտպան Մարկոս Ռոխոն Լիսաբոնի «Սպորտինգից» տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 20 միլիոն եվրո, հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Նանին հաջորդ մրցաշրջանում վարձավճարով կխաղա «Սպորտինգում»։ Անգլիական ակումբի հետ Ռոխոյի կնքած պայմանագիրը նախատեսված է 5 տարով։
«Մանչեսթեր Յունայթեդում» նա հանդես կգա 5 համարի մարզաշապիկով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում