22:48  ,  20 օգոստոսի, 2014

Գերմանիա - Արգենտինա. Խերարդո Մարտինոն կրճատել է կազմը

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն ներկայացրել է թիմի կազմը Գերմանիայի դեմ ընկերական խաղի համար, որը կկայանա սեպտեմբերի 3-ին Դյուսելդորֆում։

Արգենտինացի մասնագետը կրճատել է կազմը։ Վերջնական հայտացուցակում ընդգրկվել են 2014 թվականի աշխարհի առաջնության 23 մասնակիցներից 20-ը։ 

Արգենտինայի հավաքականի կազմը.

Դարպասապահներ. Սերխիո Ռոմերո («Մոնակո»), Մարիանո Անդուխար («Կատանիա»)։

Պաշտպաններ. Էզեկիել Գարայ («Բենֆիկա»), Ֆեդերիկո Ֆերնանդես («Նապոլի»), Պաբլո Սաբալետա, Մարտին Դեմիչելիս (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Մարկոս Ռոխո («Մանչեսթեր Յունայթեդ»), Խոսե Մարիա Բասանտա («Մոնտերեյ»), Հուգո Կամպանյարո («Ինտեր»)։

Կիսապաշտպաններ. Լուկաս Բիլյա («Լացիո»), Խավիեր Մասկերանո («Բարսելոնա»), Անխել Դի Մարիա («Ռեալ»), Ռիկարդո Ալվարես («Ինտեր»), Աուգուստո Ֆերնանդես («Սելտա»), Էնցո Պերես («Բենֆիկա»)։

Հարձակվողներ. Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Էզեկյել Լավեսի (ՊՍԺ), Գոնսալո Իգուաին («Նապոլի»), Ռոդրիգո Պալասիո («Ինտեր»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում