22:26  ,  20 օգոստոսի, 2014

Նանջինգ-2014. Սեդա Թութխալյանը ոսկե մեդալ բերեց Ռուսաստանին (ֆոտո)

Ռուսաստանը ներկայացնող Սեդա Թութխալյանն առաջին տեղն է գրավել Չինաստանի Նանջինգ քաղաքում շարունակվող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզություն բազմամարտի մրցումներում։ Նա ստացել է 54.900 գնահատականը։

Արծաթե մեդալը բաժին է հասել բրազիլուհի Ֆլավիա Լոպեսին, իսկ բրոնզը՝ բրիտանուհի Էլիսա Դովնին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում