21:27  ,  20 օգոստոսի, 2014

«Լիվերպուլը» կփորձի վարձակալել Ֆալկաոյին

Անգլիական «Լիվերպուլը» ցանկանում է վարձակալել «Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին, փոխանցում է RMC Sport-ը։

Անգլիայի փոխչեմպիոնը 28-ամյա ֆուտբոլիստի վարձակալության համար պատրաստ է վճարել 15 միլիոն եվրո։ Բացի այդ, անգլիական ակումբը ցանկանում է պայմանագրի մեջ ներառել մեկ տարուց կոլումբացուն 50 միլիոն եվրոյով ձեռք բերելու կետը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆալկաոյի ծառայություններով հետաքրքրվում են Մադրիդի «Ռեալը» եւ Թուրինի «Յուվենտուսը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում