21:07  ,  20 օգոստոսի, 2014

Հոլանդիայի հավաքականի հայտացուցակը՝ Իտալիայի եւ Չեխիայի դեմ

Ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը հրապարակել է թիմի հայտացուցակն առաջիկա խաղերի համար։

Հոլանդացիները սեպտեմբերի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնեն իտալացիների հետ, իսկ սեպտեմբերի 9-ին Եվրոպայի 2016 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին խաղում կհանդիպեն Չեխիային։

Հիդինկը ԱԱ-2014-ի մասնակիցներից կազմում չի ընդգրկել Ջոնաթան դե Գուզմանին եւ Տերենս Կոնգոլոյին. նրանց տեղը հանդես կգան ՊՍԺ-ի պաշտպան Գրեգորի վան դեր Վիլը եւ «Համբուրգի» կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը։

Հոլանդիայի հավաքականի կազմը.

Դարպասապահներ. Յասպեր Սիլեսեն («Այաքս»), Տիմ Կրուլ («Նյուքասլ»), Միշել Վորմ («Սուոնսի»), Յերուն Զուտ (ՊՍԺ):

Պաշտպաններ. Դեյլի Բլինդ («Այաքս»), Դարի Յանմատ, Բրունո Մարտինս Ինդի, Ստեֆան դե Վրեյ (երկուսն էլ՝ «Ֆեյենորդ»), Յոել Վելտման («Այաքս»), Պաուլ Վերհագ («Աուգսբուրգ»), Ռոն Վլար («Աստոն Վիլա»), Գրիգորի վան դեր Վիլ (ՊՍԺ):

Կիսապաշտպաններ. Յորդի Կլասի, («Ֆեյենորդ»), Մեմֆիս Դեպայ (ՊՍՎ), Լերոն Ֆեր («Նորվիչ»), Ռաֆայել վան դեր Վարտ («Համբուրգ»), Նայջել դե Յոնգ («Միլան»), Ջերմեյն Լենս («Դինամո» Կիեւ), Արյեն Ռոբեն («Բավարիա»), Ուեսլի Սնեյդեր («Գալաթասարայ»), Ժորժինյո Վեյնալդում (ՊՍՎ):

Հարձակվողներ. Կլաս-Յան Հունտելար («Շալկե»), Դիրկ Կայտ («Ֆեներբահչե»), Ռոբին վան Պերսի («Մանչեսթեր Յունայթեդ»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում