20:28  ,  20 օգոստոսի, 2014

Ռոնալդուն եւ Ռամոսը խնդրել են «Ռեալին» չվաճառել Դի Մարիային

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսն Արքայական ակումբի ղեկավարությանը խնդրել են չվաճառել արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային։

Marca-ի համաձայն՝ Ռոնալդուն եւ Ռամոսն անձնական խնդրանքով դիմել են իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին։

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ ֆրանսիական ՊՍԺ-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում