19:28  ,  20 օգոստոսի, 2014

Նանջինգ-2014. Կարեն Խաչանովը պարտվեց քառորդ եզրափակիչում

Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում պարտվել է ճապոնացի Ջումփեյ Յամակասիին: 18-ամյա Խաչանովը պարտվել է երեք սեթում՝ 3։6, 7։6, 1։6 հաշվով։ Նա շարունակում է պայքարը զուգախաղում եւ խառը զուգախաղում։

Հիշեցնենք, որ Նանջինգ-2014-ին մասնակցում են 14-18 տարեկան 3888 մարզիկներ, որոնք ներկայացնում են 204 երկրներ: Նրանք մրցում են 31 մարզաձեւերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում