19:08  ,  20 օգոստոսի, 2014

Կրիշտիանու Ռոնալդուն մարզվել է անհատական ծրագրով

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց է թողել Արքայական ակումբի վերականգնողական մարզումը ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Աթլետիկոյի» հետ առաջին խաղից հետո, փոխանցում է A Bola-ն։

29-ամյա ֆուտբոլիստն առողջական խնդիրների պատճառով փոխարինվել էր ընդմիջմանը։ Օգոստոսի 20-ին «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիրը ֆիզիոթերապեւտի գլխավորությամբ աշխատել է մարզասրահում։

Անհատական ծրագրով է մարզվել նաեւ պորտուգալացի պաշտպան Պեպեն։ Նա թեթեւ վազքային վարժություններ է կատարել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում