18:37  ,  20 օգոստոսի, 2014

Ուեյն Ռունին սառույցով ջրի դույլը գցել է կնոջ գլխին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին եւ նրա կին Քոլինը միացել են Ice Bucket Challenge ակցիային։

Անգլիայի հավաքականի հարձակվողը սառույցով ջուրը կնոջ վրա լցնելու ժամանակ դույլը գցել է նրա գլխին, հաղորդում է Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ ակցիայի նպատակը սկլերոզի բարդ տեսակներից մեկի վրա ուշադրություն սեւեռելն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում