18:08  ,  20 օգոստոսի, 2014

Վատցկե. Ռոյսը կարող է դառնալ «Բորուսիայի» լեգենդը, ինչն ավելի կարեւոր է մեկ-երկու տիտղոսներից

Ժամանակ է հարկավոր հասկանալու, թե արդյոք կկարողանանք պահել Մարկոյին։ Շատ լավ գիտեմ նրան եւ կարող եմ ասել, որ նրա բոլոր որոշումները կախված չեն միայն փողից, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն՝ խոսելով Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսի հնարավոր տրանսֆերի մասին։

«Բանակցություններ կվարենք։ Մեր առաջարկը բավականին լուրջ կլինի ե՛ւ ֆինանսական, եւ նրա հանդեպ հավատքի տեսանկյունից։ Զգում եմ, որ «Բորուսիայի» ֆուտբոլիստները երջանիկ են մեզ մոտ։

Այժմ շատ են խոսում տիտղոսների մասին։ Ռոյսը կարող է ստեղծել իր դարաշրջանը «Բորուսիայում»։ Նա կարող է դառնալ ակումբի լեգենդը, իսկ դա շատ ավելի կարեւոր է մեկ-երկու տիտղոսներից»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում