17:26  ,  20 օգոստոսի, 2014

Կատաղած Վենգերը՝ Ռեմսիի հեռացումից հետո (ծաղրանկար)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին՝ չորրորդ փուլում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 0։0 հաշվով ավարտեց թուրքական «Բեշիկթաշի» հետ առաջին հանդիպումը։

Խաղի 80-րդ րոպեին հեռացվել է հյուրերի ուելսցի կիսապաշտպան Արոն Ռեմսին, ինչին շատ բուռն է արձագանքել լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը. «Ռեմսիի երկու քարտերն անհավատալի են։ Հատկապես, երբ տեսնում ես այն խախտումները, որոնք մրցակիցը կատարել է քո նկատմամբ։ Դա պարզապես լուրջ չէ»։

Ֆրանսիացի մասնագետի նման ռեակցիային արձագանքել է Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում