17:10  ,  20 օգոստոսի, 2014

«Բարսելոնան» Լոզանում կբողոքարկի ՖԻՖԱ-ի որոշումը

Կատալոնական «Բարսելոնան» Լոզանի Մարզական վճռաբեկ դատարան բողոք կներկայացնի ՖԻՖԱ-ի՝ տրանսֆերային արգելքի վերաբերյալ, հաղորդում է ակումբի կայքը:

«Բարսելոնան» ոչ մի դեպքում չի կարող ընդունել որոշումը, որը վիրավորում է մեր ակադեմիայի ոգին: Ակադեմիայի, որն ամբողջ աշխարհում հայտնի է իր մարզական, ակադեմիական եւ սոցիալական կրթությամբ»,- նշվում է ակումբի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՖԻՖԱ-ն մերժել էր «Բարսելոնայի»՝ տրանսֆերային արգելքի վերաբերյալ բողոքարկումը: Կատալոնացիները չեն կարող ֆուտբոլիստներ ձեռք բերել հաջորդ 2 տրանսֆերային պատուհանների ժամանակ: Նրանք պատժվել էին անչափահաս խաղացողներին ձեռք բերելու կանոնակարգը խախտելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում