16:32  ,  20 օգոստոսի, 2014

Պաշտոնական. Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց «Նապոլի»

Իտալական «Նապոլին» պաշտոնապես հայտարարել է Հոլանդիայի ազգային հավաքականի եւ իսպանական «Վիլյառեալի» կիսապաշտպան Ջոնաթան դե Գուզմանին ձեռք բերելու մասին: Օգոստոսի 20-ին 26-ամյա ֆուտբոլիստն իտալական ակումբի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր, որի մանրամասները չեն հրապարակվում: Նրա տրանսֆերը գնահատվում է 6-7 միլիոն եվրո:

Դե Գուզմանը 2012-ից վարձավճարով խաղում էր ուսելսյան «Սուոնսիում», որի կազմում մասնակցել է Անգլիայի նախորդ առաջնության 34 խաղի՝ խփելով 4 գոլ: 

Միեւնույն ժամանակ, «Նապոլիից» «Սուոնսի» է տեղափոխվել Արգենտինայի հավաքականի պաշտպան Ֆեդերիկո Ֆերնանդեսը, ով 4 տարվա պայմանագիր է կնքել ուելսյան ակումբի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում