15:39  ,  20 օգոստոսի, 2014

Կուրտուան ցանկանում է, որ Չեխը մնա «Չելսիում»

Լոնդոնի «Չելսիի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան հուսով է, որ իր «գործընկեր» Պետեր Չեխը կմնա լոնդոնյան ակումբում:

«Եթե նույնիսկ Չեխը չի խաղում, նա շատ բան է ինձ տալիս մարզումներին: Պետերն ունի մեծ փորձ, եւ ես շատ բան եմ սովորում՝ նայելով նրան: Չեխը մեծագույն դարպասպաահ է, ում հետ հաճելի է աշխատել: Ակումբի համար միշտ լավ է ունենալ 2 բարձրակարգ դարպասապահ: Ինձ համար խնդիր չի լինի, եթե Չեխը մնա թիմում: Հուսով եմ՝ նրան ոչ ոք չի հեռացնի «Չելսիից», իսկ եթե առաջարկներ էլ լինեն, Պետերը կմերժի»,- Կուրտուայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Բերնլիի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի առաջին տուրի խաղում «Չելսիի» դարպասը պաշտպանում էր 22-ամյա Կուրտուան, իսկ 32-ամյա Չեխը փոխարինողների թվում էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում