14:21  ,  20 օգոստոսի, 2014

Պաշտոնական. Մոդրիչը «Ռեալում» կմնա մինչեւ 2018-ը (ֆոտո)

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը 2 տարով երկարաձգել է Մադրիդի «Ռեալի» հետ գործող պայմանագիրը, տեղեկացնում է ակումբի կայքը:

28-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչեւ 2018-ի ամառը: Գործարքի մանրամասները չեն հաղորդվում:

Մոդրիչը 2012-ին Լոնդոնի «Տոտենհեմից» էր տեղափոխվել «Ռեալ», որի կազմում մասնակցել է Իսպանիայի նախորդ առաջնության 34 խաղի՝ խփելով մեկ գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում