14:14  ,  20 օգոստոսի, 2014

Բենատիան պայմանավորվել է «Բավարիայի» հետ

Հռոմի «Ռոմայի» մարոկկացի պաշտպան Մեհդի Բենատիան մոտ է Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուն:

L' Equipe-ը փոխանցում է, որ 27-ամյա ֆուտբոլիստի գործակալն օգոստոսի 19-ին եղել է Մյունխենում, որտեղ փոխհամաձայնության է եկել «Բավարիայի» հետ: Բացի այդ, Բենատիան հրաժարվել է երկարաձգել գործող պայմանագիրը: Նշվում է, որ իտալական ակումբը պատրաստ է բաժանվել նրանից եւ արդեն բանակցում է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մատիյա Նաստասիչի տրանսֆերի վերաբերյալ:

Ավելի վաղ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել էր, որ թիմը փոխարինող է փնտրում իսպանացի Խավի Մարտինեսին, ով վնասվածքի պատճառով խաղադաշտից բացակայելու է 7 ամիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում