13:07  ,  20 օգոստոսի, 2014

Ռոբերտ Արզումանյանի տեղափոխությունն «Ամկար» վտանգված է

Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող Պերմի «Ամկարին» ու Մոսկվայի «Տորպեդոյին» արգելել են հայտավորել նոր ֆուտբոլիստների: Նման որոշում է կայացվել Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) օգոստոսի 19-ին կայացած նիստում, փոխանցում է կազմակերպության կայքը

Հիշեցնենք, որ ղազախական «Ակտոբեի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը վերջերս պայմանագիր էր կնքել Պերմի «Ամկարի» հետ: 29-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբին պետք է միանա 2015-ի հունվարին, երբ կստանա ազատ գործակալի կարգավիճակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով