12:46  ,  20 օգոստոսի, 2014

«Կայրաթի» լեգենդների դեմ խաղում Կապելոն կգլխավորի աշխարհի հավաքականը

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն ղազախական «Կայրաթի» լեգենդների դեմ ընկերական խաղում կգլխավորի աշխարհի հավաքականը, տեղեկացնում է ակումբի կայքը:

Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 26-ին Ալմա-Աթիի կենտրոնական ստադիոնում: Այն կանցկացվի «Կայրաթի» հիմնադրման 60-ամյակի առթիվ: 

Հիշեցնենք, որ «Կայրաթում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում