12:16  ,  20 օգոստոսի, 2014

Կուրբան Բերդիեւին թույլ չեն տվել դուրս գալ Ռուսաստանից

Կազանի «Ռուբինի» նախկին գլխավոր մարզիչ Կուրբան Բերդիեւին թույլ չեն տվել դուրս գալ Ռուսաստանի տարածքից: Միջադեպը տեղի է ունեցել Կազանի միջազգային օդանավակայանում:

61-ամյա մասնագետին արգելել են մեկնել Թաթարստանից 80 հազար ռուբլու կոմունալ պարտքեր ունենալու պատճառով:

«Бизнес Online»-ի համաձայն՝ Բերդիեւը բոլոր պարտքերը վճարել է տեղում, սակայն Ռուսաստանից կարող է դուրս գալ 7-10 օրվա ընթացքում՝ մինչեւ բոլոր հարցերը կկարգավորվեն:

Կուրբան Բերդիեւը Կազան էր ժամանել «Լոկոմոտիվի» եւ «Ռուբինի» միջեւ ռուսական Պրեմյեր լիգայի խաղը դիտելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում