11:50  ,  20 օգոստոսի, 2014

Պետեր Չեխը կմնա «Չելսիում»

Լոնդոնի «Չելսիի» չեխ դարպասապահ Պետեր Չեխը մտադիր չէ այս ամռանը տեղափոխվել այլ ակումբ:

The Times-ը գրում է, որ Չեխիայի հավաքականի 32-ամյա դարպասապահը որոշել է մնալ Ժոզե Մոուրինյոյի թիմում եւ մրցակցել բելգիացի Տիբո Կուրտուայի հետ:

Պետեր Չեխին ցանկանում են ձեռք բերել Ֆրանսիայի առաջնության առաջատար ակումբները՝ ՊՍԺ-ն ու «Մոնակոն»: «Բերնլիի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի առաջին տուրի խաղում «Չելսիի» դարպասը պաշտպանում էր 22-ամյա Կուրտուան, իսկ Չեխը փոխարինողների թվում էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում