11:24  ,  20 օգոստոսի, 2014

Նանջինգ-2014. Հրաչյա Բաբայանն արծաթե մեդալ պարգեւեց Հայաստանին (ֆոտո)

Չինաստանի Նանջինգ քաղաքում շարունակվող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին մեդալը նվաճեց հրաձիգ Հրաչյա Բաբայանը, ով դարձավ օլիմպիական փոխչեմպիոն:

Օդամղիչ հրացանի 10 մետրի մրցումներում 18-ամյա Բաբայանը գրանցեց 204.3 միավոր՝ զիջելով միայն չինացի Հաորան Յանգին: Չինացի հրաձիգը հավաքեց 209.3 միավոր: Բրոնզե մեդալի արժանացած հունգարացի Իստվան Պենիի արդյունքը 183.5 միավոր էր:

Հրաչյա Բաբայանը Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան է: Նրա անձնական մարզիչն Անդրանիկ Այվազյանն է:

Հիշեցնենք, որ Նանջինգ-2014-ի հրաձգության մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր նաեւ Զավեն Իգիթյանը, ով օդամղիչ ատրճանակի 10 մետրի մրցումներում օգոստոսի 18-ին գրավել էր 5-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում