13:33  ,  20 օգոստոսի, 2014

Նադալի բժիշկը չգիտի, թե երբ է իսպանացին վերադառնալու կորտ

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալի բժիշկ Ռուիս Կոտորոն պատմել է իսպանացի թենիսիստի առողջական վիճակի մասին:

«Նադալի՝ կորտ վերադառնալու օրը դեռ հայտնի չէ: Նախապես խոսվում էր 3 շաբաթվա մասին, սակայն US Open-ին մասնակցելը դարձավ անհնարին: Այդպիսի մրցաշարերին պետք է ներկայանալ լավագույն մարզավիճակում:

Ռաֆայելն արեց ամեն բան, որպեսզի խաղա. նա մարզվում էր ամեն օր, պարզապես չբավականացրեց ժամանակը: Կշարունակենք աշխատել նրա վերականգնման ուղղությամբ: Առաջիկայում նա կանցնի բուժզննում, սակայն դեռ չենք կարող ասել, թե երբ կկարողանա վերադառնալ կորտ»,- բժիշկի խոսքը մեջբերում է tennisworldusa.org-ը:

Հիշեցնենք, որ վնասվածք պատճառով Նադալը հրաժարվել էր US Open-ի մասնակցությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում