10:46  ,  20 օգոստոսի, 2014

Թուրք ֆանատները շիշ են նետել Արսեն Վենգերի վրա

Լոնդոնի «Արսենալի» եւ թուրքական «Բեշիկթաշի» միջեւ Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին՝ չորրորդ փուլի առաջին խաղից հետո թուրք ֆանատները շիշ են նետել անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ուղղությամբ: Դա տեղի է ունեցել այն պահին, երբ ֆրանսիացի մասնագետն ուղեւորվելիս է եղել դեպի հանդերձարան: Միջադեպի վրաբերյալ «Արսենալն» արդեն բողոք է ուղարկել ՈւԵՖԱ-ին:

«Երբ հեռանում էի խաղադաշտից, ինձ վրա նետեցին շշի պես մի առարկա: Միջադեպի մասին հայտնել եմ ՈւԵՖԱ-ին»,- Վենգերի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:

Հիշեցնենք, որ Ստամբուլում կայացած խաղն ավարտվել էր 0:0 հաշվով: «Արսենալի» եւ «Բեշիկթաշի» միջեւ պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 27-ին Լոնդոնում:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում