10:29  ,  20 օգոստոսի, 2014

Ֆաբրեգասը վայելում է «Չելսիի» խաղը

Լոնդոնի «Չելսիի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը պատմել է նոր ակումբում առաջին տպավորությունների մասին:

«Միշտ ցանկանում ես, որ ամեն ինչ լավ լինի: Ես սիրում եմ խաղալ ֆուտբոլ, իսկ մենք ունենք երիտասարդ ու տաղանդավոր թիմ:

Վայելում եմ խաղը, բոլորը լավ են վերաբերվում ինձ: Գոհ եմ, քանի որ ակումբն ամեն բան արել է, որպեսզի ինձ համար հեշտ լինի: Ինձ համար հարմար է ֆուտբոլիստների եւ մարզիչների հետ: Մենք հասկանում ենք իրար, այնպես որ ծրագրել եմ անցկացնել լավ մրցաշրջան եւ ուրախացնել բոլորիդ»,- Ֆաբրեգասի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ իսպանացի կիսապաշտպանն այս ամռանը կատալոնական «Բարսելոնայից» էր տեղափոխվել «Չելսի»: Անգլիայում նա 2003-2011-ը հանդես է եկել նաեւ Լոնդոնի «Արսենալում»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս