10:10  ,  20 օգոստոսի, 2014

Շչեսնին Դեմբա Բային թույլ չտվեց մտնել պատմության մեջ

Լոնդոնի «Արսենալի» եւ թուրքական «Բեշիկթաշի» միջեւ Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին՝ չորրորդ փուլի առաջին խաղում սենեգալցի հարձակվող Դեմբա Բան կարող էր խփել ֆուտբոլի պատմության ամենաարագ գոլը:

Օգոստոսի 19-ին Թուրիքայում կայացած խաղի մեկնարկային սուլիչից անմիջապես հետո «Բեշիկթաշի» նորեկը խաղադաշտի կենտրոնից հարվածեց «Արսենալի» դարպասի ուղղությամբ, սակայն լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին դժվարությամբ հետ մղեց գնդակը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում գրանցվել էր 0:0 հաշիվը: «Արսենալի» եւ «Բեշիկթաշի» միջեւ պատասխան խաղը կկայանա օգոստոսի 27-ին Լոնդոնում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս