09:44  ,  20 օգոստոսի, 2014

Կարլո Անչելոտի. Արդեն որոշել եմ, թե ով է «Ռեալի» հիմնական դարպասապահը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է «Աթլետիկոյի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղին, որը կայացավ «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում եւ ավարտվեց 1:1 հաշվով:

«Առաջին խաղակեսից հետո ստիպված եղանք փոխարինել Ռոնալդուին, քանի որ նա ցավեր էր զգում: Դեռ չեմ կարող ասել, թե ինչ է պատահել նրա հետ, սակայն կարծում եմ, որ լուրջ բան չկա: Գոհ եմ, որ Խամեսն առաջին գոլը խփեց «Ռեալում»: Դա, միանշանակ, կօգնի նրան:  

Հանդիպման մեծ մասը վերահսկում էինք խաղը, սակայն այժմ «Աթլետիկոն» ունի ոչ մեծ առավելություն: Տիտղոս նվաճելու համար պետք է գոլ խփենք արտագնա խաղում: Կձգտենք կատարել մեր առաջադրանքը: Ինչ վերաբերում է Դի Մարիային, ապա նա հիանալի ֆուտբոլիստ է, ով պետք է «Ռեալին»: Արդեն որոշել եմ, թե ով է դառնալու «Ռեալի» հիմնական դարպասապահը, սակայն դեռ չեմ հայտարարի այդ մասին»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալի» ու «Աթլետիկոյի» միջեւ պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 23-ին Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում: Առաջին խաղում Արքայական ակումբի դարպասը պաշտպանում էր իսպանացի Իկեր Կասիլյասը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում