00:55  ,  20 օգոստոսի, 2014

«Նապոլին» մերժել է «Բավարիային»

Իտալական «Նապոլին» հրաժարվել է շվեյցարացի կիսապաշտպան Գյոկհան Ինլերին բաց թողնել Մյունխենի «Բավարիա»:

Calciomercato-ի համաձայն՝ Գերմանիայի չեմպիոնն առաջարկ է արել Շվեյցարիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ: «Նապոլին» մտադիր չէ վաճառել Ինլերին՝ հատկապես Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլի դիմակայությանից առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում