23:55  ,  19 օգոստոսի, 2014

Fuck Wi-Fi. Հոլանդիայում դեմ են ստադիոնում ինտերնետի օգտագործմանը

ՊՍՎ-ի ֆանատները «Բրեդայի» դեմ ֆուտբոլի Հոլանդիայի առաջնության հաղթական խաղում (6:1) անցկացրել են բողոքի ակցիա: Ակումբի երկրպագուները դեմ են, որ ՊՍՎ-ի «Ֆիլիպս» ստադիոնում լինի Wi-Fi  եւ անվճար ինտերնետ: Նրանք կարծում են, որ այդ դեպքում ստադիոն եկած երկրպագուները կդադարեն երկրպագել սիրելի թիմին՝ տարվելով ինտերնետով, փոխանցում է The Guardian-ը:

Wi-Fi-ը ստադիոն բերելու համար ՊՍՎ-ն ծախսել է 2 միլիոն եվրո: «Բրեդայի» դեմ խաղի ժամանակ ՊՍՎ-ի ստադիոնից ինտերնետ միաժամանակ այցելել է 11 հազար մարդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում