23:39  ,  19 օգոստոսի, 2014

Աբախաձե. Մուրատ Յակինն ունի եվրոպական մտածելակերպ

Մոսկվայի «Սպարտակի» մարզական տնօրեն Ռոման Աբախաձեն խոսել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի մասին:

«Յակինն ունի եվրոպական մտածելակերպ: Օրինակ՝ որոշ իրավիճակներում, երբ կարելի է նյարդայնանալ, նա շատ հանգիստ է ու խելամիտ: Մեր մարզիչը պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում գործին: Կարող եմ ասել, որ ամբողջ մարզչական շտաբը մինչեւ օրս բնակվում է Տարասովկայում: Այո, այնտեղ ստեղծված են բոլոր պայմանները, սակայն տան կամ բնակարանի մասին դեռ խոսք անգամ չի եղել: Յակինն ասաց, որ ցանկանում է հնարավորինս շատ իմանալ թիմի եւ առաջնության մասին, այդ պատճառով նա 24 ժամ Տարասովկայում է»,- Աբախաձեի խոսքը մեջբերում է «Советский спорт»-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում