23:08  ,  19 օգոստոսի, 2014

Սքոուլզ. Բլանն ու Բարտեզը միշտ ծխում էին մարզումներից առաջ

Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պոլ Սքոուլզն անդրադարձել է Լոնդոնի «Արսենալի» անգլիացի կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրին, ում վերջերս լուսանկարել էին ծխելիս: Սքոուլզը հիշել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Լորան Բլանին ու Ֆաբիեն Բարտեզին:

«Թե ինչ է Ուիլշիրն անում ամռանը, դա նրա գործն է: Այո, նա ծխել է, բայց դա աշխարհի վերջը չէ: «Մանչեսթեր Յունայթեդի» լվացքատունը միշտ ծխի մեջ էր առավոտյան, քանի որ Լորան Բլանը եւ Ֆաբիեն Բարտեզը չէին կարող միանալ մարզումներին՝ առանց ծխելու: Գիտեմ շատ ֆուտբոլիստների, ովքեր խաղին նախորդող գիշերը խմում են գինի կամ գարեջուր»,- Սքոուլզի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում