22:21  ,  19 օգոստոսի, 2014

Նովակ Ջոկովիչը «մարտահրավեր» է նետել Կոնչիտային

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը միացել է «սառը ցնցուղ» ակցիային, որի նպատակը սկլերոզի բարդ տեսակներից մեկի վրա ուշադրություն սեւեռելն է:

Սերբ թենիսիստն իր վրա լցրել է սառույցով ջուր՝ մարտահրավեր նետելով «Եվրատեսիլ-2014» երաժշտական մրցույթի հաղթող Կոնչիտա Վյուրսթին, Միստեր Բինին ու ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանին:

Իր հերթին սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչը մարտահրավեր է նետել թենիսիստներ Ռոջեր Ֆեդերերին, Սերենա Ուիլյամսին ու Մյունխենի «Բավարիայի» գերմանացի ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում