21:56  ,  19 օգոստոսի, 2014

«Չելսին» կեռապատկի Կուրտուայի աշխատավարձը

Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան առաջիկայում 5 տարով կերկարաձգի Լոնդոնի «Չելսիի» հետ գործող պայմանագիրը:

Կողմերը նման որոշում են կայացրել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Կուրտուան դարձել է «Չելսիի» հիմնական դարպասապահը: Նոր պայմանագրով բելգիացին կստանա շաբաթական 90 հազար ֆունտ ստերլինգ, ինչը 3 անգամ ավելի է նրա այժմյան աշխատավարձից:

Հիշեցնենք, որ նախորդ 3 մրցաշրջաններում 22-ամյա Կուրտուան վարձավճարով խաղում էր Մադրիդի «Աթլետիկոյում», որի կազմում դարձավ Իսպանիայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում