21:33  ,  19 օգոստոսի, 2014

Ժուլիո Սեզարը տեղափոխվեց «Բենֆիկա»

Բրազիլիայի հավաքականի եւ անգլիական ՔՊՌ-ի դարպասապահ Ժուլիո Սեզարը կարիերան կշարունակի Լիսաբոնի «Բենֆիկայում»:

Daily Mail-ի համաձայն՝ 34-ամյա դարպասպաահը 2 տարվա պայմանագիր է կնքել պորտուգալական ակումբի հետ: Նախորդ մրցաշրջանում Սեզարը վարձավճարով խաղում էր MLS-ի «Տորոնտո» ակումբում:

«Բենֆիկայում» բրազիլացին կփոխարինի սլովենացի դարպասապահ Յան Օբլակին, ով տեղափոխվել է Մադրիդի «Աթլետիկո»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում