21:20  ,  19 օգոստոսի, 2014

Շվեդական թերթը «Զալցբուրգին» ներողություն է հայտնել Հիտլերի հետ համեմատության համար

Շվեդական թերթերից մեկը ստիպված է եղել ավստրիական «Զալցբուրգին» ներողություն հայտնել նացիստական Գերմանիայի ղեկավար Ադոլֆ Հիտլերի եւ հայտնի մոլագար Յոզեֆ Ֆրիտցլի հետ համեմատության համար, գրում է The Guardian-ը։

«Զալցբուրգի» եւ շվեդական «Մալմեի» միջեւ Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի խաղիցա առաջ Aftonbladet թերթում հրապարակվել էր հետեւյալ գրությամբ հոսդված․ «Ավստրիան մեզ տվել է ոչ միայն Յոզեֆ Ֆրիտցլ եւ Ադոլֆ Հիտլեր, այլ նաեւ «Զալցբուրգ», որը մեր օրերի ամենաատելի ակումբներից է։ Երբ նրանք խաղան «Մալմեի հետ, ամբողջ աշխարհը կերկրպագի շվեդական ակումբին»,- նշված է թերթի հոդվածում։

Այդ հայտարարությունից հետո Ավստրիայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավար Լեո Վինդտները նշել է, որ դա վիրավորանք է իր երկրի համար։ Ավելի ուշ «Զալցբուրգի» մարզական տնօրեն Ռալֆ Ռանգնիկը հայտարարել է, որ թերթը ներողություն է հայտնել ակումբին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս