20:30  ,  19 օգոստոսի, 2014

Անչելոտին Դի Մարիային թույլ է տվել տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիային թույլ է տվել կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», տեղեկացնում է Daily Mail-ը։

Իտալացի մասնագետը նաեւ նշել է, որ չունի Դի Մարիայից բաժանվելու մեծ ցանկություն։ Սպասվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստին գնելու համար Անգլիայի 20-ակի չեմպիոնը կվճարի 50 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ արգենտինացուն կառաջարկի շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։ Այդքան մանչեսթերյան ակումբում ստանում են անգլիացի Ուեյն Ռունին եւ հոլանդացի Ռոբին վան Պերսին։

2013/14թթ․ մրցաշրջանում Դի Մարիան «Ռեալի» կազմում մասնակցել է 45 խաղի՝ դառնալով 7 գոլի եւ 22 գոլային փոխանցման հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում