20:50  ,  19 օգոստոսի, 2014

«Դելին» ձեռք բերեց աշխարհի ամենաբարձրահասակ դարպասապահին

Հնդկական «Դելի» ֆուտբոլային ակումբը հայտարարել է բելգիացի դարպասապահ Քրիստոֆեր վան Հաուտի հետ պայմանագիր կնքելու մասին, հաղորդում է է Goal.com-ը։

Նախորդ 2 մրցաշրջաններում 27-ամյա դարպասապահը հանդես էր գալիս բելգիական «Գենկում»։ Նրա հասակը 208 սմ է։ Վան Հաուտն աշխարհի ամենաբարձրահասակ դարպասապահն է։

Կարիերային ընթացքում Քրիստոֆեր վան Հաուտը հանդես է եկել նաեւ հոլանդական «Վիլլեմ Երկրորդում», բելգիական «Ստանդարտում» եւ «Կորտրեյկում»։ 2013-ին նա դարձել է Բելգիայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում