18:39  ,  19 օգոստոսի, 2014

15-ամյա ֆուտբոլիստը հրավիրվել է ազգային հավաքական

Ֆուտբոլի Նորվեգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պեր-Մատիաս Հոգմոն ԱՄԷ-ի դեմ ընկերական խաղի համար ազգային թիմ է հրավիրել «Ստրեմսգոդսետի» կիսապաշտպան Մարտին Օդեգարդին։

1998-ի դեկտեմբերի 17-ին ծնված ֆուտբոլիստն արդեն մասնակցել է Նորվեգիայի առաջնության 14 խաղի եւ խփել է 3 գոլ։ ԱՄԷ-ի դեմ խաղը կկայանա օգոստոսի 27-ին։ Եթե Օդերգարդին դուրս գա խաղադաշտ, նա ազգային թիմում նորամուտը կնշի 15 տարեկան 253 օրականում, գրում է Goal.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում