17:52  ,  17 օգոստոսի, 2014

Բերեզովսկին մասնակցեց «Դինամոյի» հաղթանակին, Մալոյանը չփրկեց «Արսենալին»

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրում Մոսկվայի «Դինամոն» Տուլայում 2:1 հաշվով հաղթեց Պրեմյեր լիգայի նորեկ «Արսենալին»:

Առաջին խաղակեսից հետո հյուրերն ունեին 2 գոլի առավելություն, իսկ ընդմիջումից հետո ռուս պաշտպան Իվան Յերշովը խփեց «Արսենալի» առաջին գոլը Պրեմյեր լիգայում:

Դինամոյականների դարպասը պաշտպանում էր Հայաստանի հավաքականի 40-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին, իսկ հայազգի հարձակվող Արթուր Մալոյանն «Արսենալի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման եւ բավական ակտիվ էր մրցակցի տուգանային հրապարակի մոտ:

«Դինամոն 9 միավորով հավասարվեց 2-3-րդ տեղերը բաժանող «Սպարտակին» ու ԲԿՄԱ-ին, իսկ «Արսենալն» ունի 1 միավոր:

Ռուսաստանի առաջնություն, չորրորդ տուր

«Արսենալ» - «Դինամո»՝ 1:2

Իվան Յերշով, 47 – Դուգլաս, 31, Կեւին Կուրանի, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում