14:37  ,  17 օգոստոսի, 2014

Լեւոն Հայրապետյան. Բժիշկները չէին կարողանում հասկանալ՝ որն է խնդիրը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ չեխական «Պրիբրամի» պաշտպան Լեւոն Հայրապետյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց առողջական վիճակի մասին: Աճուկի ցավերի պատճառով Հայրապետյանը «Պրիբրամի» հետ չի մարզվում մի քանի շաբաթ:

«Բժիշկները սկզբում չէին կարողանում հասկանալ՝ որն է խնդիրը: Այժմ նրանք հակված են այն մտքին, թե աճուկիս շրջանում կա բորբոքում, բայց թե ինչու է այդպես, դեռ պարզ չէ: Այժմ ապաքինումս ընթացքի մեջ է: Մարզվում եմ անհատական ծրագրով: Հաջորդ շաբաթ կմիանամ թիմին»,- զրույցում հայտնեց Լեւոն Հայրապետյանը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում