00:49  ,  16 օգոստոսի, 2014

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ. Վախենում եմ վերադառնալ Ուկրաինա

Բրազիլիայի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» 21-ամյա հարձակողական կիսապաշտպան Բեռնարդը Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պատճառով չի ցանկանում հանդես գալ ուկրաինական ակումբում եւ պահանջում է վաճառել իր տրանսֆերային իրավունքը, հաղորդում է izvestia-ն:

«Ես հույս ունեի, որ իրավիճակը կփոխվի Ուկրաինայում, եւ ես կկարողանամ կենտրոնանալ ֆուտբոլի վրա: Բայց ոչինչ չի ավարտվել: «Շախտյորն» այժմ մարզվում է Դոնեցկից 700 կմ հեռավորության վրա: Ես չեմ կարող նույնիսկ վերադառնալ եւ տանից վերցնել հագուստս: Ես խոստովանում եմ, որ վախենում եմ վերադառնալ Ուկրաինա: Բայց օգոստոսի 18-ին կլինեմ Դոնեցկում: Պատրաստ եմ հրավիրել բրազիլացի լրագրողների, որպեսզի նրանք լուսաբանեն իմ վերադարձն Ուկրաինա»,- ասել է Բեռնարդը:

Ֆուտբոլիստը դեռ հուլիսի 27-ին պետք է միանար «Շախտյորին», սակայն չի արել դա: Բեռնարդը բազմամյա պայմանագիր ունի Միրչա Լուչեսկուի գլխավորած թիմի հետ: Նրա համար «Շախտյորը» վճարել է 25 միլիոն եվրո:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում